ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2017 12:28
Գողությունը բացահայտվեց
Ապրիլի 29-ին, ժամը 12.40-ին, 1949 թ. ծնված Ոսկեհատ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 97.000 դրամ, 100 դոլար, լուսանկարներ և տարբեր քարտեր` պատճառելով 160.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: