ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2015 17:21
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, թե ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին:
Հայտնում ենք, որ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում։ Երթևեկությունը հանրապետության ճանապարհներին կատարվում է սովորական ռեժիմով, ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները։
Կոչ ենք անում անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չգցել քաղաքացիներին և անվստահության մթնոլորտ չստեղծել։