ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2019 14:41
Օտարերկրացու գրպանից փող գողացած աղջիկը հայտնաբերվեց

Հունվարի 10-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 9-ին ժամը 20.30-ին մի օտարերկրացու տանը հյուրընկալած ոմն Արփինեն, վերջինի բաճկոնի գրպանից գողացել է 600 եվրո, 100 ԱՄՆ դոլար, 43.000 դրամ և բանկային քարտը:
Մեկնած օպերատիվ խմի ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել:
Նախապատրաստվել են նյութեր:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 22-ամյա Արփինե Ա․-ն, որը հունվարի 11-ին, ժամը 17.55-ին Երվանդ Քոչար 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: