ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2018 18:46
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 18-ից 19-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: