ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 09:59
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 1-ից 2-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7-ական, սպանության սպառնալիքի 4, բնակարանային գողության 2, սպանության, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցածքի գողության, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի, ինքնասպանության հասցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ընտանեկան բռնությունները կանխարգելելու ու փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: