ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2019 09:46
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 26-ից 27-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, խարդախության 2, սպանության, ավազակության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ծեծի, սպանության սպառնալիքի և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: