ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2017 18:18
Օպերատիվ շտաբի նիստը
Մարտի 7-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները, ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:
Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվեց կոնկրետ հանձնարարականներ: