ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.01.2015 11:59
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 1-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2015 թ. հունվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 45-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 2 դեպքից՝ 1-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 10 դեպք:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 51 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 76-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: