Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.10.2015 15:44

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին:
Արձանագրված ցուցանիշներին անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ըստ տարածքների և աշխատանքային ուղղությունների վերլուծելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու թերացումները:
Առաջադրված խնդիրները լիարժեք ու նախատեսված ժամկետներում լուծելու հարցում կարևորելով ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական պատրաստվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ որոշ ծառայողների պրոֆեսիոնալիզմի ցածր պատրաստականությանը, մասնագիտական ու մարդկային անբավարար որակներին և ընդգծեց այդ հարցն արմատապես լուծելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը կարևորեց անձնակազմերի պատրաստականությունը բարելավելու, աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը բարձրացնելու, երիտասարդ կադրերի վերապատրաստման գործում վետերանների ուժերն օգտագործելու անհրաժեշտությունը և որպես այս խնդիրների իրականացման գրավական կրկին ընդգծեց հետևողական գործնական պարապմունքների նշանակությունը.
Վլադիմիր Գասպարյանն արտաքին ծառայությունների պատասխանատուներին հրահանգեց ուշադիր լինել քաղաքացիների հանդեպ, ընդառաջել նրանց բոլոր խնդիրներին, առանձնակի հոգածությամբ վերաբերվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիներին, օժանդակել նրանց տեղաշարժվելիս, մշտապես լինել օգնության կարիք ունեցողների կողքին:
Ոստիկանության պետը հատուկ ընդգծեց նաև անչափահասների հետ տարվող աշխատանքը և ոստիկանության գործունեության մեջ դեռահասների հիմնախնդիրները առաջին պլան մղելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանրացրեց հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ դիտարկումներն ու գնահատականները:
Ավարտին ստորաբաժանումների ու ծառայությունների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: