ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 10:09
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 13-ից 14-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 11-ական, անձնական ունեցվածքի գողության 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, որսագողության, վանդալիզմի և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, ավազակային հարձակման, վրաերթի, կողոպուտի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: