ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2015 18:39
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հաստատած պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Պարապմունքի թեմայի քննարկումից հետո Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներին:
Համապատասխան ծառայությունների պատասխանատուները ներկայացրին ձեռնարկվող միջոցառումները և ժամանակացույցով նախատեսված խնդիրների իրականացման ընթացքը:
Մասնավորապես նշվեց, որ հանրաքվեի օրը ծառայության պատրաստվող ոստիկաններին հրահանգվել է բացառապես գործել «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների շրջանակում, իսկ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ստուգել նրանց իմացության մակարդակը:
Քննարկվեցին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման ընթացքը, կազմակերպություններից ու քաղաքացիներից ստացվող առաջարկների քննարկման և օպերատիվ արձագանքման մեխանիզմները:
Հատուկ ուշադրություն դարձվեց նախնական ընտրական ցուցակների ճշգրտման, ինչպես և այդ աշխատանքում շահագրգիռ կազմակերպությունների ու սրտացավ քաղաքացիների հետ առավելագույն համագործակցություն ապահովելու միջոցներին:
Հունան Պողոսյանը ծառայությունների ղեկավարների ներակայացրած առաջարկների հիման վրա տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: