ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2017 18:22
Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին ընդառաջ: Եգոր Կարապետյանի խոսքը համաքաղաքացիներին՝ ուժեղացված ծառայության մեկամսյակի անցնելու կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները, տեսախցիկները, մեքենաների սարքինությունը։
Կատարվեցին վերջին ճշտումները, տրվեցին համապատասխան ցուցումներ։