ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2019 17:11
Վաղարշապատի ոստիկանները օդորակիչի գողության փորձ են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա ամռանը փորձել է գողանալ Էջմիածնում գործող դեղատներից մեկի օդորակիչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։