ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.06.2019 20:23
Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկված տաքսու վարորդները բերվել են բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկված տաքսու վարորդները բերվել են բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկված տաքսու վարորդները բերվել են բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1559924778,9287.jpeg)
Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար:
Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ:
Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ենթարկվել վարչական պատասխանատվության: