ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.03.2017 17:20
Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
Մարտի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի մաս և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1995 թ. ծնված Գևորգ Ապիյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Նույն օրը, ժամը 20-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն պատահարի հետևանքով:
Մարտի 20-ին ոստիկանությունում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 16.50-ին վերակենդանացման բաժանմունքում Գևորգ Ապիյանը մահացել է:
Կատարվում է քննություն: