ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2017 17:49
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 12-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ու Ճանապարհային ոստիկանության ղեկավար ծառայողներ:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային 2 միջոցառումների համար մշակված տեխնիկական առաջադրանքների նախագծերը, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների օպերատիվ կառավարման կենտրոնների կառուցման և վերանորոգման համար կատարված շինարարական ծախսերի հաշվարկներն և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագիր ներդրման հետ կապված այլ խնդիրներ: Քննարկումների արդյունքում որոշվեց մշակված տեխնիկական առաջադրանքների նախագծերը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և հանդիպում կազմակերպել նաև ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիչների հետ:
Քննարկման ամփոփման արդյունքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները և կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար: