ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2019 17:37
Ոստիկանության կողմից նվերներ երեխաներին /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ հունվարի 16-ին ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանն այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Կարինե Ոսկանյանը շնորհավորել է երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ոստիկանության կողմից նվերներ հանձնել:
Հիշեցնենք, որ ոստիկանության Մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է բարեգործական միջոցառումներ ու այցեր հանրապետության տարբեր մանկատներ ու կրթօջախներ: