ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2019 16:12
Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գողության և գողության փորձի դեպքեր
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մառի փողոցից բաժին բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու, որը հայտնել է, որ 2018-2019թթ. Ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռներ բացելով, Կենտրոն վարչական շրջանի տարբեր շինություններից կատարել է գողություններ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ․ նա նկարագրված եղանակով Արշակունյաց պողոտայում գտնվող թերթի կրպակից փորձել է գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։ Նույն տարում ոմն Արոյի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ծաղկի սրահից գողացել են փող:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյին, տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվել է նաև, որ նա Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող մի գրասենյակից գողացել էր 50.000 դրամ:
Բացի այդ, կրկին ոմն Արոյի հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դեղատնից փորձել են գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արոյի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: