ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 12:07
Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը
Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել Ավանի Չարենց թաղամասի բնակիչ, 48-ամյա մի տղամարդու: Նա բացատրություն է տվել, որ հուլիսի 1-ին, ժամը 17-ին, օգտվելով մի քաղաքացու անուշադրությունից, սրճարանի սեղանի վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Պարզվել է նաև, որ նա հունիսին, օգտվելով մեկ այլ տղամարդու անուշադրությունից, Նանսենի անվան այգու նստարանից գողացել է բջջային հեռախոս: Անուշադիր է եղել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում նստարանին նստած կինը. տղամարդը գողացել է նաև նրա հեռախոսը:
Նույն ամսին տղամարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել է նաև մեքենայի մարտկոցներ: Մի դեպքում տարել է Ջրվեժի Բանավան թաղամասում կայանված «ՎԱԶ-2107-ի», մեկ այլ դեպքում՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: