ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.09.2015 15:51
Նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունները՝ ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանն անցկացրեց խորհրդակցություն` նախկինում կատարված և չբացահայտված ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների և կատարված աշխատանքների վերբերյալ:
Եղան առանձին դեպքերի վերլուծություններ: Աշոտ Կարապետյանը բաժնի պետերին ցուցումներ տվեց հատկապես ուշադրություն դարձնել բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև ապօրինի կերպով պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին հանձնարարականներ` ուժեղացնել համագործակցությունը քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների հետ, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները բնակչության հետ, հետևել ծառայողական կարգապահությանը: