ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.10.2019 18:15
Օրինազանց վարորդի «Նիվան» տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հատելով բաժանարար գծերը՝ դուրս է գալիս հանդիպակաց երթևեկության գոտի։
Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը և միջոցառումներ ձեռնարկել «Նիվան» հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում՝ հոկտեմբերի 27-ին Ճանապարհային ոստիկանության հետախուզման հատուկ խմբի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ անմիտ արարքներով չվտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։