ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2019 12:52
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գողությանը մասնակից անձի
Հուլիսի 1-ին տեղեկատվություն էինք տարածել, որ Արարատ քաղաքի բնակիչ, 29-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ նախապես պայմանավորվելով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող նախկին ծննդատան մասնաշենքում բնակվող 55-ամյա մի տղամարդու հետ մայիս ամսվա տարբեր օրերի չորս անգամ քանդել և հափշտակել էին շենքի ներսում գտնվող տարբեր հարկերի կախովի առաստաղների այլումինե պարագաները:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածի ընկերը Արարատ գյուղի 27-ամյա բնակիչ է, որը հուլիսի 3-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատորություն:
Քննությունը շարունակվում է: