ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2017 19:10
Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 20-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության շտաբի, Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ոստիկանության Մուշի, Կումայրիի, Բազումի, Տարոնի և Կոտայքի բաժինների ղեկավարներ և ծառայողներ: Օրակարգում քննարկման էր դրված երկու հարց.
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումներում իրականացվող հետաքննական աշխատանքներում առկա բացթողումներն ու դրանց շտկմանն ուղղված միջոցառումները,
- 2016 թ. ընթացքում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին կայացված որոշումներն իրավասու մարմնի կողմից վերացնելու դեպքերով կատարված վերլուծության արդյունքները:
Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը համակողմանի անդրադարձավ հետաքննության մարմինների կողմից իրենց գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին և նշեց, որ ոստիկանության հետաքննության մարմինները քրեական դատավարության իրավունքի սուբյեկտ են՝ օժտված հստակ կարգավիճակով, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր են ինքնուրույն և ամբողջ ծավալով իրականացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ կրելով ընդունվող որոշումների համար լիարժեք պատասխանատվություն:
Ոստիկանության շտաբի պետը կարևորեց և ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև հետաքննության գծով տեսուչների կողմից «դեպքի վայրի զննություն» քննչական գործողությունն իրականացնելիս պրակտիկայում հաճախ հանդիպող դատավարական ու քրեագիտական բնույթի խնդիրներին, քրեական գործ հարուցելու փուլում քննչական այս գործողության նպատակահարմարության հարցին, հստակեցրեց անհետաձգելի քննչական գործողությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցների հրապարակման ու քրեագիտական տեխնիկայի որոշ նմուշների ձեռքբերման ժամկետները:
Օրակարգի առաջին հարցի առնչությամբ ծավալված քննարկումներից հետո ոստիկանության շտաբի պետի տեսչական վարչության պետի տեղակալ, ինքը և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը մանրամասն վերլուծեց և կոնկրետ օրինակներով ներկայացրեց 2016 թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումների՝ դատախազական հսկողության արդյունքում վերացման պատճառների, միտումների ու օրինաչափությունների վերաբերյալ:
Եզրակափակելով խորհրդակցությունը՝ Հովհաննես Քոչարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ մեթոդական և գործնական խորհրդատվություն ստանալու նպատակով հետաքննության գծով ծառայողները մշտական և ամենօրյա կապի մեջ պետք է լինեն ոստիկանության շտաբի հետաքննության բաժնի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև շտաբի ղեկավարների հետ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության շտաբի պետի կողմից տրվեցին մի շարք հանձնարարություններ: