ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2015 11:24
Մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով հետախուզվողը 5 տարի անց ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացել 1947 թ. ծնված Սումբատ Տ.-ն, ով 2010 թ. դեկտեմբերի 29-ից ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 2-րդ մասին և 233 հոդվածի (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի մեղադրանքներով գտնվում էր հետախուզման մեջ: