ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2015 18:36
Մեկ միլիոնի տեխնիկա գողացողներին հայտնաբերեցին
Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին, 1974 թ. ծնված Կարեն Գ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ դուռը բացելով` Կոտայքի մարզի Նոր-Արտամետ գյուղում գտնվող առանձնատնից գողացել են տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Վահե Խ.-ն, 1989 թ. ծնված Արմեն Ղ.-ն և 1988 թ. ծնված Արամ Ղ.-ն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի բաժին: