ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2018 13:54
Խորհրդային միլիցիայի օրվան նվիրված տոնական միջոցառում ոստիկանության Արթիկի բաժնում /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Արթիկի բաժնում տեղի ունեցավ խորհրդային միլիցիայի օրվան նվիրված տոնական միջոցառում:
Մասնակցում էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա բաժինների ղեկավարությունը, վետերաններ, հյուրեր:
Ելույթ ունեցավ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը: Շնորհավորելով միլիցիայի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ՝ նա խոսեց խորհրդային միության տարիներին նրանց անձնվեր ծառայության մասին:
Ելույթ ունեցան նաև ոստիկանության Արթիկի բաժնի պետն ու տեղակալը: Նրանք հիշեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված միլիցիայի աշխատակիցներին: Բարձր գնահատվեց նաև ոստիկանության վետերանների աշխատանքը մեր օրերում: Նրանք ոստիկանության բաժինների ծառայողների հետ ուս ուսի պայքարում են հանցավորության դեմ, գործնականորեն աջակցում ռազմահայրենասիրական դաստիարակությանը հանրապետության դպրոցներում ու կրթական այլ հաստատություններում:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հադես եկան ոստիկանության վետերանները: