ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2018 18:42
Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։
Նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու թռցրել դյուրակիր համակարգիչը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։