ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:46
Միջազգային հետախուզման մեջ գտնող օտարերկրացին բռնվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 07.05-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Թուրքմենստանի մի քաղաքացի, որը ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի՝ գողություն, հափշտակում կամ ապօրինի յուրացում հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: