ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2015 10:35
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը՝ Երևան-Մին-Վոդի չվերթով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Երևան-Մին-Վոդի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Լյովա Գ.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):