ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2015 13:37
«ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը մահացել են
Հունիսի 27-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսը /վարորդի անձը պարզվում է/ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել 1988 թ. ծնված Հարություն Պետրոսյանի վարած «ԳԱԶ-24» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Հարություն Պետրոսյանը և ուղևոր, 1992 թ. ծնված Արամ Համբարձումյանը տեղում մահացել են:
Ավտոբուսի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: