ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.08.2019 11:28
Զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքը
Օգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ:
Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որոսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով պատահական վնասել է ինքն իրեն: