ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2019 19:35
Մետրոպոլիտենի կայարանից բերման ենթարկված երիտասարդի մոտ կռփազենքեր են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Մետրոպոլիտենի կայարանից բերման ենթարկված երիտասարդի մոտ կռփազենքեր են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մետրոպոլիտենի կայարանից բերման ենթարկված երիտասարդի մոտ կռփազենքեր են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1570549003,5668.png)
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կայարաններից մեկի նախասրահից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կռփազենքեր, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։