ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.12.2018 18:31
Էրեբունու ոստիկանները մետաղադրամների գողությունը բացահայտեցին դեպքից մեկ ժամ էլ չանցած /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 11-ին՝ լույսը չբացված, ոստիկանության Էրեբունու բաժին գողության վերաբերյալ ահազանգ հնչեց։ Հափշտակվել էին Խաղաղ Դոենի փողոցի թիվ 1 շենքի մոտ տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամները։
Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տարածքում ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ բացահայտեց հանցագործությունը։
Նույն օրը՝ ժամը 6-ն անց 20-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Հուսիկ Բաքոյանին, որը բացատրությամբ հայտնեց, որ գողությունը կատարել է ինքը։
Հենց Էրեբունիում ապրող, 19-ամյա Բաքոյանի խոսքով՝ երկրորդ անգամ է ոստիկանությունում։ Առաջին անգամն էլ գողության համար էր։ Նրա մոտ հայտնաբերվել են մետաղադրամներ, որոնք, նախնական վարկածով՝ հափշտակված էին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: