ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2019 14:43
Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսից» կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսից» կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսից» կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1575369850,3892.jpeg)
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ընդունվեց, որ մի «Մերսեդեսի» ապակին կոտրել են ու սրահից պլանշետ գողացել։ Օրեր տևած հետախուզական միջոցառումների արդյունքում Մաշտոցի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված կասկածյալը շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։