ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2019 12:57
Ավտոտերը մեկ շաբաթ բացակայել էր

Հուլիսի 20-ին, ժամը 01.25-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բակում կայանված «Միցուբիշի» մեքենայի դռան ապակին կոտրել և սրահից գողացել են ձայնարկիչ ու հիշողության կրիչ:
Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: