ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2019 11:32
Հափշտակված հեծանիվը և հափշտակողը հայտնաբերվեցին ահազանգից րոպեներ անց
![Հափշտակված հեծանիվը և հափշտակողը հայտնաբերվեցին ահազանգից րոպեներ անց Հափշտակված հեծանիվը և հափշտակողը հայտնաբերվեցին ահազանգից րոպեներ անց](/resources/police/img/news/big/1562052803,2236.jpeg)
Հուլիսի 1-ին, ժամը 06.40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 36 շենքի մոտ մի տղամարդ հեծանիվ է քարշ տալիս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ահազանգից յոթ րոպե անց նույն շենքի մոտից բերման են ենթարկել 66-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 06.15-ին Բեկնազարյան փողոցից գողացել է հեծանիվ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեծանվի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: