ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2019 13:25
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են գողության դեպք

Հունիսի 30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հունիսի 28-ին, ժամը 23.00-ին, 29-ամյա քաղաքացին գողացել է Շինարարների փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի սրահի գունավոր մետաղները և մալուխները:
Մաշտոցի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Տուժողը հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր: