ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2019 17:00
Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 4-ին հաղորդվել էր նույն օրը գիշերը Վահագնի թաղամասում՝ շինարարական հրապարակից մետաղյա 250 հատ կաղապար գողանալու մասին:
Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հուլիսի ութին, ժամը 13-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: