ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.05.2019 13:40
Նոր բացահայտումներ ապրիլին արձանագրված ավտոմեքենայից մարտկոց գողանալու դեպքի կապակցությամբ
![Նոր բացահայտումներ ապրիլին արձանագրված ավտոմեքենայից մարտկոց գողանալու դեպքի կապակցությամբ Նոր բացահայտումներ ապրիլին արձանագրված ավտոմեքենայից մարտկոց գողանալու դեպքի կապակցությամբ](/resources/police/img/news/big/1556962980,5361.jpeg)
Օրեր առաջ հայտնել էինք 18-ամյա Սարգիս Գ.-ի կողմից Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելի» մարտկոցը գողանալու մասին։
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլ ամսին Սարգիս Գ.-ն գողացել է Բաշինջաղյան 144 շենքի մոտ կայանված «Ռենո» մակնիշի 4 ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցները։
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։