ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.10.2019 11:57
Բերման ենթարկվածը նաև ներկայացրեց հրացանը
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ իր վրա կրակել են:
Ոստիկանության Կոտայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեկ ժամ առաջ Արզնի գյուղի 7-րդ փողոցում երիտասարդին օդաճնշիչ հրացանով անզգուշաբար վնասել է 37-ամյա համագյուղացին: Նույն օրը, ժամը 16-ին, նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել իր օդաճնշիչ հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության:
Տուժած երիտասարդը հրաժարվել է հաղորդում տալուց:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: