ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2019 12:16
Մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 26-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձն ինչ-որ առարկայով հարվածել էր 28-ամյա քաղաքացուն և մարմնական վնասվածք պատճառել: Քաղաքացին հիվանդանոց բուժօգնությամն էր դիմել:
Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել նույն գյուղի 26-ամյա բնակիչնը: Նա բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 28-ամյա տղամարդուն կոտրված շշի բեկորով հարվածել ու վնասվածքը պատճառել է ինքը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: