ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2019 15:57
Օհանավանում հրացանով կրակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Օհանավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, որսորդական ողորկափող հրազենով կրակել է շան ուղղությամբ, ինչի հետևանքով 2 կոտորակ պատահաբար դիպել է տուժած կնոջը՝ պատճառելով վնասվածքներ:
Բացատրական աշխատանքի արդյունքում հրացանով կրակած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: