ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2019 13:57
Ոստիկանները բացահայտել են Արաբկիր վարչական շրջանում կատարված դանակահարությունը
Մարտի 29-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք, ճակատին քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ մի երիտասարդ բուժօգնության է դիմել: Նա բժիշկներին հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն:
Տուժողը ոստիկաններին ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նույն օրը ժամը 09.30-ի սահմաններում, Մամիկոնյանց և Գրիբոյեդով փողոցներ խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակով նշված վնասվածքը պատճառել է Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ, Նարեկ Մ-ն: Նա իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 23.30-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: