ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 15:10
Ժավել վաճառելու պատրվակով տուն էր մտել ու գողություն արել
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի կին կանաչի վաճառելու պատրվակով մտնում է տներ և փող գողանում:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Նորագավիթում ապրող 61-ամյա կինը սեպտեմբերի 18-ին, ժամը 11.00-ից ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, ժավել վաճառելու պատրվակով մտել է Սիսվանի փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրուհու անուշադրությունից, խոհանոցում դրված դրամապանակից փող է գողացել: Կինը հայտնաբերվել և բերվել է ոստիկանություն։ Տուժողը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել։
Նախապատրաստվում են նյութեր: