ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2019 16:24
Ոստիկանները դանակահարություն են բացահայտել

Հուլիսի 9-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 16-ամյա մի պատանու էին տեղափոխել հիվանդանոց:
Մալաթիայի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների և քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 18.50-ին, Սվաճյան փողոցում, վիճաբանության ժամանակ, պատանուն դանակով հարվածներ է հասցրել Շերամի փողոցում բնակվող 17-ամյա մեկ այլ պատանի: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 10-ին նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: