ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2015 16:16
ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 7-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հանձնակատարի պաշտոնակատար Քեյթ Պոչափսկիին:
Հանդիպմանը ներկա էին գրասենյակի իրավաբանական բաժնի փոխպաշտոնյա Սուսաննա Գրիգորյանը, ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու ապաքաղաքացիության կրճատմանն ուղղված միջոցառումները:
Վարդան Եղիազարյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց մարտի 4-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն անմիջականորեն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատմանը:
Հյուրերի կողմից դրական գնահատվեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որը նաև երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունք էր:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշեցին հետագա համատեղ ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: