ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2015 17:57
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ 520»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի դպրոցի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, անհայտ անձը Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 21 շենքի մոտ մոպեդով մայթով երթևեկելիս վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ մոպեդի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 07.30-ին, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը և մյուս ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: