ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.12.2015 19:31
Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 7-ից 9-ը Երևանում էր Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ոստիկանության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ժոլկևսկիի գլխավորությամբ: Այցը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում էր:
Դեկտեմբերի 9-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:
Հանդիպմանը քննարկվեցին ոստիկանական ծրագրի իրականացման ընթացքի, առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ոստիկանությունում մարդկային ռեսուրսների գնահատման գործընթացը, միջազգային համագործակցության շրջանակներում վերապատրաստումների հնարավորությունն ու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Լեհաստանի ՆԳՆ Շիթնոյի ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորության հարցերը:
Այցի ընթացքում կայացան նաև փորձագիտական հանդիպումներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և կադրերի վարչությունում: