ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.01.2019 13:12
ԼՐԱՑՎԱԾ. Կրակոցներ Արարատում. կասկածյալը ձերբակալված է
Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը՝ 1992 թ. ծնված Ժորա Գ.-ն, «Զվարթնոց» օդանվակայանից բաժին է բերման ենթարկվել և ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Ժորա Գ.-ն ձերբակալված է:
06.01.2019 11:32
Կրակոցներ Արարատում. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը
Հունվարի 5-ին, ժամը 23.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23.30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում, մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մի հոգի ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ. տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։
Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: