ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2019 12:54
Հանդիսությունների սրահի մոտ եղբայրներն օդ էին կրակել
Հունիսի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին գտնվող հանդիսությունների սրահի դիմաց Մեծամորի 23-ամյա բնակիչը, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել:
Դեպքի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ին, հանդիսությունների սրահի դիմաց կրակել են Մեծամորում ապրող եղբայրներ 23-ամյա Զորիկ Ս․-ն և 38-ամյա Արտյոմ Ս․-ն։
Արտյոմ Ս․-ն ոստիկաններին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ԱՏՄԱԳԱ», իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը, իսկ Զորիկ Ս․-ն ներկայացրել է հոր անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «ԿՈՄԲԱՏ» գազային ատրճանակը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: